Ազգային ժողովը ընդունեց Գլխավոր դատախազի՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը

article-image

Քիչ առաջ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը փակ, գաղտնի քվեարկության արդյունքները: Քվերակությանը մասնակցել է 87 պատգամավոր՝ 132 պատգամավորներից: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 87 կողմ, 0 դեմ: Անվավեր քվեաթերթիկ չի արձանագրվել: 

Այսպիսով, Ազգային ժողովը ընդունեց Գլխավոր դատախազի միջնորդույթունը Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մյուս երկու` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

Ավելի վաղ դարձյալ փակ, գաղտնի քվեարկությամբ Գագիկ Ծառուկյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն