.png)
Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում իր եզրափակիչ ելույթում դարձյալ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, հայտարարել է, որ 1996 թվականին Շուշիի հարցը սեղանին է եղել:
«Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր», - իր ելույթում նշեց Փաշինյանը:
Այս անգամ նույնպես Հայաստանի վարչապետը ստում է: Դեռևս 2020 թվականի նոյեմբերին` պատերազմից անմիջապես հետո, երբ խոսակցություններ էին գնում գրավված Շուշիի մասին, ռազմական գործողությունները կանգնեցնելու համար անձնական միջնորդական աշխատանք տարած Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Շուշի քաղաքի հանձնումը երբեք չի եղել բանակցային սեղանին: «Հարցն առաջ է եկել Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր փուլի ժամանակ»,- նշել է Պուտինը:
Ավելին, Պուտինը հայտարարել էր, որ հոկտեմբերին ինքը համոզել է Ալիևին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում՝ պայմանով, որ փախստականները վերադառնան Շուշի, բայց Հայաստանը դեմ է եղել դրան:
Ուստի, Նիկոլ Փաշինյանը այս անգամ ևս ստում է:
Վլադիմիր Պուտինի հարցազրույցը`
Աղբյուր՝ AntiFake.am