Ընդդիմության դեմ իշխանական քարոզչամեքենայի հիմնական կեղծ թեզերը

article-image

Ընդդիմությունը երեկ սկսեց Փաշինյանի հեռացման համար խոստացված փողոցային պայքարը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում: Կանխատեսելի էր, որ իշխանական քարոզիչները և «ստատուսագիրները» համակարգված գրոհ էին սկսելու ընդդիմադիր գործչի դեմ:

Առանձնացնենք իշխանության ներկայացուցիչների և նրանց արբանյակների հիմնական քարոզչական թեզերից մի քանիսը.  

 1. Վանեցյանը փախել է Շոշ գյուղից:

Այս սուտը հետևողականորեն տարածվում է իշխանական քարոզիչների կողմից՝ Վանեցյանին որպես դավաճան ներկայացնելու նպատակով: Այս պրիմիտիվ քարոզչական հնարքը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ եթե Վանեցյանին այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում, ապա իշխանությունները պատերազմից հետո մոտ մեկուկես տարվա ընթացքում առիթը բաց չէին թողնի նրա նկատմամբ քրեական հետապնդումը մինչև վերջ հասցնելու համար: Հետաքրքիր է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել էր, որ պատերազմի դադարեցման գինը Շուշին էր` ակնարկելով, որ Շուշին ուղղակի հանձնվել է թշնամուն: Այդ դեպքում թե ինչ առնչություն ունի Արթուր Վանեցյանը Շուշիի հանձնման գործում, անհասկանալի է:

   2. Ընդդիմությունը երկիրը տանում է ցնցումների:

Այս թեզը պատերազմից հետո միշտ կիրառվում է ընդդիմությանը վարկաբեկելու համար: Ֆիքսենք, որ ընդդիմության պայքարի մեթոդաբանությունը կապիտուլյացիայից հետո երբեք դուրս չի եկել օրենքի և սահմանադրականության շրջանակներից: Եվ վերջապես, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի սահմանադրական իրավունք՝ փողոցում իր քաղաքական կամ քաղաքացիական հայացքներն արտահայտելու համար: Ելնելով վերոգրյալից` իշխանական քարոզիչների այն թեզը, թե իբրև իշխանությունը երկիրը տանում է ցնցումների, պարզապես զավեշտալի է:   

   3. Ընդդիմությունը մտածում է միայն իշխանության գալու մասին:

Այս թեզը ընդդիմության հիմնական քարոզչական թեզերից է: Այն միտված է պախարակելու ընդդիմության գործելաոճը, սակայն Արթուր Վանեցյանը` ինքը երեկ հայտարարեց, որ պետք է վայր դնել կուսակցական դրոշները և լծվել միասնական պայքարի Փաշինյանի հեռացման համար: 

    4. Ընդդիմությունը գործում է ռուսական ուղղորդմամբ:

Այս թեզը թերևս ամենազավեշտալին է, որովհետև ներկայիս վարչակազմը ՀՀ 30 տարվա պատմության մեջ ամենառուսամետ իշխանությունն է: Այս իշխանության օրոք է, որ Հայաստանը էականորեն զիջել է իր ինքնիշխանությունը և հետևողական կերպով շարունակում է զիջել: Իսկ այս մասով իշխանական պրոպագանդիստները հետևողականորեն լռում են:

Ամփոփելով արձանագրենք, որ իշխանությունների կողմից իրականացվող արշավը փաստում է այն մասին, որ իշխանությունները լրջորեն անհանգստացած են ընդդիմադիր դաշտի ակտիվությունից: Անհանգստանալու պատճառ, իհարկե, ունեն, քանի որ պատմության մեջ դեռևս պետական դավաճանների ոչ մի խմբավորում չի խուսափել ժողովրդական ցասումից:

 

Լուսանկարը` Panorama.am-ի

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան 

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն