ՀԴՄ կտրոն տվեք, թե չէ կնստացնեն

article-image

Երեկ՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով գազալցակայանների մասին, նշեց. «Մեր երկրում հիմա համատարած գազալցակայանները հաշվիչ դրամարկղային կտրոն չեն տալիս, բենզալցակայանները չեն տալիս և այլն և էդպես շարունակ»։ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս։ Ու ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչի՞ չեք կարողանում, պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչի՞ չեք էդ հարցը լուծում։ Ինչքա՞ն պետք ա էս հարցը մնա»:  Վարչապետը վերջում ընդգծեց. «Տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա»:

Անհրաժեշտ է նշել, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն և հարկային մարմիններն իրենց համապատասխան ստորաբաժանումներով։ Իսկ թե ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ ինչ առնչություն ունեն ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, հայտնի է միայն Նիկոլ Փաշինյանին, ով ցանկացած հարցի «լուծում» պատկերացնում է ասֆալտին պառկեցնելու, պատերին տալու, ծնոտին հարվածելու միջոցով։

Հաշվի առնելով Փաշինյանի «հակակրանքը» գազալցակայանների «տերերի» նկատմամբ, կարելի է ենթադրել, որ այդ հայտարարությունն անուղղակի հանձնարարական էր ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարներին՝  ՀԴՄ կտրոններ չտալը դարձնել «կոնկրետ անձանց» հետապնդելու առիթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն