Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից. Հասմիկ Մանուկյան

article-image

Նիկոլ Փաշինյանը շանտաժով գումար է շորթել նաև ավիացիայի վարչությունից՝ հասնելով նրան, որ իր թերթը գնվի և դրվի օդանավերում, - գրում է Հասմիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում. «Մի փաստ էլ ես պատմեմ Նիկոլ Փաշինյանի անփառունակ անցյալից։

Բայց պատմեմ սկզբից. 1999-2001 թթ. աշխատում էի ավիացիայում: Ծանր տարիներ էին, փորձում էինք քիչ-քիչ ոտքի հանել ոլորտը, բայց կար մի թերթ, որը նպատակաուղղված թիրախավորում էր, կեղտոտ ստեր գրում՝ անգամ ձեռքբերվող բարձրորակ ինքնաթիռներն էին սևացնում, թե իբր վատն են, մաշված են և այլ ստեր:

Մի քանի նման հրապարակումից հետո երբ դիմեցինք պարզաբանում և հերքում տպելու համար, ասացին, որ այդ հարցով թերթի տերն է զբաղվում՝ Նիկոլը:

Եթե կարճ, ապա այս ամենի վերջում ավիացիայի վարչությունը ամսական 300 դոլար կաշառք էր տալիս Նիկոլին, ինչը այն ժամանակվա մասշտաբով ահռելի գումար էր և նա շանտաժով հասավ նրան, որ սկսեցինք գնել իր թերթը և բաժանել օդանավերում:

Սա է ողջ իրականությունը: Ու հիմա սիրտս պայթում է, որ այս լկտի, սուտասան սրիկան կույսի դիմակ է հագել:
Առաջին թալանչին ու կոռուպցիոները դու ես, Նիկոլ»:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն