ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հարցն է (ՈԻՂԻՂ)

article-image

Խորհրդարանը արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին: Ինչպես նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այս նիստով  ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում: «Սրանով Հայաստանում հիմք է դրվում և հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»,- նշել է Զոհրաբյանը:

Նիստին չմասնակցելու հավանականության մասին ավելի վաղ նաև հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն