ԵԽ գլխավոր քարտուղարը իշխանության բոլոր ճյուղերին կոչ է անում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով

article-image

«Վենետիկի հանձնաժողվի կարծիքը, որը ընդունվել է հունիսի 19-ին և հրապարակվել այսօր, հնարավոր է դարձնում լուծելու այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտրոնում», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեժինովիչ Բուրիչը:

Իր Կարծիքի մեջ, Հանուն ժողովրդավարության օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողովը («Վենետիկի հանձնաժողովը») հստակեցրել է Սահմանադրական դատարանի վերանայման հարցի շրջանակը Սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հաստատել է Ազգային ժողովի՝ հանրաքվե հրավիրելու վերջինիս որոշումը չեղյալ հայտարարելու իրավասությունը: Ավելին, հանձնաժողովը ընդունում է, որ 2015 թվականի Սահմանադրության դրույթների, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի ձևավորմանը, ամբողջական կիրարկման նպատակը լեգիտիմ է:

Որպեսզի այս նպատակը համապատասխանեցվի դատավորների իրավասությունների պահպանման և նրանց անկախության պահպանմանը, Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է ներդնել նոր անցումային ժամանակաշրջան, որի տևողությունը պետք է որոշվի հայկական իշխանությունների կողմից: Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ այն բարեփոխումները, որոնք նման անցումային ժամանակաշրջան չեն ապահովում, ներառված են Ազգային ժողովի օրակարգում Հանձնաժողովի կողմից Կարծիքի ընդունման օրը:

«Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով` սահմանադրական ճգնաժամը 2015 թվականի համապատասխան դրույթների սահուն իրականացման միջոցով և Եվրոպական խորհրդի չափանիշների համապատասխանությամբ հաղթահարելու համար», - եզրափակել է Գլխավոր քարտուղարը:

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն