Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

article-image

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ է քվեարկել 89, դեմ` 0, ձեռնպահ` 0 պատգամավոր:

Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցությունը դեմ քվեարկեց նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին հարցին: Ըստ այդմ` երկրորդ քվեարկությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նախագծով փոփոխությունների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածները։ Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Ավելի վաղ խորհրդարանական մյուս` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու խորհրդարանի արտահերթ նիստին:

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն