«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը. հայտարարություն

article-image

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ողջունում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը

Մենք արձանագրում ենք, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը, սահմանադրական հեղաշրջում իրագործելով եւ դրանով հիմքեր ստեղծելով իրավական պետության ամբողջական ոչնչացման համար։

Խորհրդարանական մեր մյուս գործընկեր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ակնկալում ենք, որ կմիանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը։ Միաժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար Սահմանադրական դատարան հնարավոր է դիմել ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերը, որոնք դրա համար ապահովում են լիարժեք եւ սպառիչ հնարավորություններ։ Հույս ենք հայտնում, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կմիանա ՍԴ դիմելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, ապահովելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի պահպանումը, պաշպանելով հանրության օրինական շահերն ու ժողովրդավարության կարեւորագույն արժեքները։

«Հայրենիք» կուսակցության խորհուրդ

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն