Ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել. Նաիրա Զոհրաբյան

article-image

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նարիա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ որպես հանձնաժողովի նախագահ իրեն սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին զանգել և հրավիրել են Քանաքեռ-Զեյթունի Քրեական հետախուզության բաժին. «Չէ, սրանք այլևս դառնում են անտանելի։

Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քրեական հետախուզության բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:

Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկվի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:

Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել», - նշել է Զոհրաբյանն իր գրառման մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն