Ռաֆիկ Հայրապետյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է քննիչի ներկայացրած բողոքը

article-image

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ քննիչի կողմից ներկայացված բողոքը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական գործով. Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։

Մինչդեռ Ռաֆիկ Հայրապետյանը AntiFake.am-ին տված հարցազրույցում հերքել է այդ ամենը՝ նշելով, որ իրականում հենց ինքը և իր ընտանիքն է տուժել նշված անձի գործողությունների արդյունքում։

Հայրապետյանը, ներկայացնելով դեպքի նախապատմությունը, մասնավորապես նշել էր. «2016թ. հունվար-փետրվար ամիսներին հորս մոտ ախտորոշվել էր չարորակ ուռուցք, և մեր ընտանիքի առօրյան ամբողջությամբ լցված էր հորս առողջության մասին մտահոգություններով: 2016թ. մայիսին մենք ընտանիքով մեկնեցինք Գերմանիա, որպեսզի հորս վիրահատեին: Այնտեղ մոտ մեկ ամիս ենք անցկացրել: Վերադառնալով` սկսեցի զբաղվել մեր ընտանիքին պատկանող ընկերություններով և նկատեցի, որ Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում կան ֆինանսական խնդիրներ։ Տնօրենը մեր բացակայության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ընկերության անունով վերցրել է վարկեր, կանխիկացրել այն և ծախսել իր ցոփ ու շվայտ կյանքը կազմակերպելու համար. գնել է տաքսի սերվիս, տունն է վերանորոգել, ընկերուհու վրա է ծախսել»:

«Նրա տանեցիները եկան և խնդրեցին, որպեսզի մենք իրավապահներին չդիմենք, քանի որ ունի հիվանդություններ և բանտում չի կարող մնալ։ Ես տրվեցի այդ զգացմունքային խոսքերին և չդիմեցինք իրավապահ մարմիններին, ինչի համար զղջում եմ։ Մեր մեծահոգություն աշխատացնում են մեր դեմ, մեր դեմ են այդ ամենը փորձում օգտագործել», - նշում է Հայրապետյանը:

«Հոդվածներից մեկը, որով մեղադրվում եմ, այն է, որ ես իրեն ազատությունից զրկել եմ: Թե’ իրեն նախորդող, թե’ իրեն հաջորդող տնօրենները կարող են փաստել, որ ամառվա ամիսներին աշխատանքը այնքան ծանրաբեռնված է, որ նրանք ամսվա մեջ 2-3 անգամ են վերադառնում տուն: Նրանք ֆիզիկապես չեն հասցնում: Ես` ինքս, այնտեղ եմ լինում ամառվա երեք ամիսներին և իմ ժամանակի 95 տոկոսը տրամադրում եմ այնտեղի հյուրանոցին, ինքս ազատ ժամանակ անգամ չունեմ: Նա այդ ամենը փորձում է ներկայացնել, որ նա ազատությունից զրկվել է, ինքը չի կարողացել վերադառնալ տուն: Այս ամենը շատ ծիծաղելի է»

Հիշեցնենք նաև, որ Ռաֆիկ Հայրապետյանին և նրա հորը՝ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի հանգամանքների հետ կապված տեղի է ունեցել շրջադարձ. հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով, և Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերությունը տուժող է ճանաչվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն