Ողջունում եմ ԲՀԿ-ի քաղաքական վերադարձը իրական ընդդիմության շարքեր. Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» Խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«ԲՀԿ-ն խորհրդարանական մաստեր կլաս ա անում

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է դիմել ՍԴ` վիճարկելու երեկվա սահմանադրական հեղաշրջման փորձը: Ողջունում եմ ԲՀԿ-ի քաղաքական վերադարձը իրական ընդդիմության շարքեր և հույս ունեմ, որ այս փուլում ԲՀԿ-ն կդառնա Հայաստանը մեկ ընտանիքի բռնապետությունից ազատելու գործընթացի առաջամարտիկներից մեկը:

Առանց որևէ մեկնաբանության սպասում եմ ԼՀԿ խմբակցության արձագանքին: Պահն իրոք պատմական նշանակության է, քանի որ ԼՀԿ-ի որոշումից է կախված Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի ապագան», -գրել է Սամսոնյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն