Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց վիճահարույց օրենքների փաթեթները, այդ թվում՝ իր լիազորությունները սահմանափակող օրենքը

article-image

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է մի շարք օրենքներ, որոնց մեջ են նաև վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած և իրավական հանրույթի կողմից քննադատության արժանացած վիճահարույց օրենքների փաթեթները, որոնց շարքում են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով ստորագրել է Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակող օրենքը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից ընդունած Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։

Սա ենթադրում է, որ ԱԺ նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հրապարակելու է 7-օրյա ժամկետում, որով դադարեցվելու են 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, Հրայր Թովմասյանը լքելու է պաշտոնը և շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց և կոչ արել խոհրդարանական մյուս ընդդիմադիր ուժին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, միանալ նախաձեռնությանը՝ անհրաժեշտ թվով ստորագրություններ ապահովելու համար։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին նշել է, որ հունիսի 24-ին կհայտնի իրենց դիրքորոշումը ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն