Հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն

article-image

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակող օրենքի ստորագրմանը Արմեն Սարգսյանի կողմից։

«Նախագահ Արմեն Սարգսյանը ինքնամոռաց աշխատում է։ Գիշերվա կեսին ստորագրել է Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու (կամ ՍԴ ուղարկելու) լիազորությունից նախագահին (այսինքն՝ ինքն իրեն) զրկելու մասին օրինագծերը, որպեսզի առավոտյան «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակեն ու ուժի մեջ մտցնեն։

Փաստորեն, հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն։

Այս պահին միակ չպարզաբանված հարցն այն է մնացել, թե արդյո՞ք պայմանավորվածությունը եղել է երկկողմ թե եռակողմ։ Դա էլ կպարզաբանվի մի քանի ժամից», - նշված է գրառման մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն