Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանից հետ են վերցրել իրենց դիմումները

article-image

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից Արամ Օրբելյան և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել են, որ որոշվել է հրաժարվել Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներից:

«Որոշում ընդունեցինք հետ վերցնել մեր ներկայացրած դիմումները, որոնք վերաբերում էին 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության համապատասխան հոդվածներին:… Իմ ակնկալիքն այն է, որ առաջին ատյանի դատարանով արդարացվելու ենք, քանի որ գործը նույն Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի ստանդարտների կիրառելու պայմաններում տիկին Դանիբեկյանը գործը կարճելու է», - հայտնել է Արամ Օրբելյանը։

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն