ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, OOPS. Արփինե Հովհաննիսյան

article-image

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետների հարցին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել
OOPS!!!

Ռ. Բադասյանը ընդունել է, որ իրենք անփույթ են աշխատել, երբ չեն փոխել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, բայց այդ անփութությունը շատ բարձր գին ունի ու զրկում է նրանց այս պահին, Սահմանադրական դատարանի հանդեպ որևէ գործողություն կատարելու հնարավորությունից: Բացատրեմ ինչու:

Նա ճիշտ է, երբ ասում է, որ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ բարձրագույն իրավաբանական ուժ ունի, բայց սխալվում է մի կարևոր հարցում:

2005 թվականի Սահմանադրությունն էր, որ ընդհանուր հիմունքների 6-րդ հոդվածում խոսում էր Սահմանադրության ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողության մասին:

2015թ. Սահմանադրության մեջ ԳՐՎԱԾ ՉԷ, որ այն ունի անմիջական գործողություն: Այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»

Այսինքն` բացի այս դեպքից մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը անմիջական ուժ ՉՈՒՆԻ ու պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքում գրված է, որ այդ դատավորները պաշտոնավարում են:

Սա է հետևանքը, երբ ձեր սահմանադրական փոփոխությունները զեկուցում է ոչ իրավաբանը ու մի խելքը գլխին իրավաբան ձեզ տարրական բաներ մատնացույց ՉԻ անում: Գիտեմ, որ թքած ունեք Սահմանադրության ու օրենքների վրա, բայց տեղեկացնեմ, որ իրավաբանությունը լուրջ դեմքով լեզվին տալու նուրբ արվեստ ու արհեստ չէ, հետևաբար ձեր հանցանքների շարքին ևս մեկը ավելացնելու կոնկրետ դեպք եմ նշում:

Այս պահին այդ օրենքում այլ կարգավորում կա ու դուք պարտավոր եք այդ կարգավորումը հարգել»:  

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն