Վահագն Հովակիմյանը դարձյալ ստում է. Կիմ Բալայանը և Գագիկ Հարությունյանը ՍԴ դատավորներ չեն դեռևս 2018 թվականից

article-image

Վերջին ժամանակներս սահմանադրական իրավունքի «փորձագետ» դարձած և Սահմանադրական դատարանի մասով «մասնագիտացած» Վահագն Հովակիմյանը այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում գրել էր. «Փաստորեն Կիմ Բալայանը և Գագիկ Հարությունյանը դեռևս ՍԴ անդամ են, բայց գաղտնի էին պահում։

Հ․Գ․ Սահմանադրության փոփոխություններով հստակ սահմանված է ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք շարունակելու են պաշտոնավարել, եթե այս պարզ իրողությունը անտեսում ենք և ինչպես ՍԴ չորս անդամներն են առաջարկում՝ առաջնորդվում ենք ՍԴ մասին օրենքի անցումային դրույթով, ապա նույն այն տրամաբանությամբ վերը բերված իրավիճակի հետ գործ ունենք, քանի որ Կիմ Բալայանի և Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրության ուժով են դադարել, մասնավորապես պաշտոնավարման տարիքը լրանալու»:

Վահագն Հովակիմյանի ասածից հասկացվում էր, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, դատավոր Կիմ Բալայանը դեռևս պաշտոնավարում են:

Սակայն Վահագն Հովակիմյանի «բացահայտումը» հերքեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Վերջինս ներկայացրել է փաստաթղթեր, համաձայն որոնց` դեռևս 2018 թվականին ՍԴ աշխատակարգային համապատասխան որոշումներով դադարել են Գագիկ Հարությունյանի, Կիմ Բալայանի և Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները:

«Այն փաստը, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրավաբան չէ ու կարող էր ԱԺ-ում խոսել աննախադեպ անգրագիտությամբ, վաղուց գիտենք:

Բայց, որ Վահագնը նաև անտեղյակ է ՍԴ-ից, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու ընթացակարգից, ավելին, նույնիսկ չի ստուգել իր ասածների հիմքերը, խոսում է այն իրողության մասին, որ մեր պետականությունը լուրջ վտանգի տակ է այն պարզ պատճառով, որ այս անտեղյակ ու իրավաբանությունից անգրագետ անձնավորությունը հեղինակում է Սահմանադրության փոփոխություն և կարևորագույն օրենքների փոփոխություններ»,- փաստաթղթերին կից` գրել է Բաբայանը:

Այսպիսով` ևս մեկ անգամ արձանագրենք. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սահմանադրական փոփոխությունների ջատագով Վահագն Հովակիմյանը դարձյալ ստում է:

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն