ՍԴ նախագահի և երեք դատավորների հայտարարությունը հերթական անգամ ի ցույց դրեց գործող ռեժիմի իրավաբանական անգրագիտությունը. Ռուբեն Մելիքյան

article-image

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետների հարցին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«ՍԴ նախագահի և երեք դատավորների հայտարարությունը հերթական անգամ ի ցույց դրեց գործող ռեժիմի իրավաբանական անգրագիտությունը. Սահմանադրությունը (իբր թե) փոխել են, բայց ՍԴ մասին օրենքը՝ մոռացել։

Լավ, մի բան էլ ես հիշեցնեմ։ Գործող Սահմանադրությամբ նախատեսված չէ Սահմանադրության նորմերի ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողությունը. դա նախատեսված էր 1995 և 2005թթ. խմբագրությամբ Սահմանադրությամբ։ Իսկ այն, որ օրենքները չհակասեն Սահմանադրությանը, առաջին հերթին ԱԺ խնդիրն է, իսկ երկրորդ հերթին՝ ՍԴ խնդիրը (եթե լինի դիմում)։ Միակ բացառությունը վերաբերում է մարդու իրավունքներին, որոնք գործում են անմիջականորեն։

Կարճ ասած, оплошали. Դե գնացեք սխալների ուղղման:»:

Հին Սահմանադրություն

Գործող Սահմանադրություն

 

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն