ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավոմեքենան և զրկել տեղաշարժման ազատությունից. Իրավապաշտպան

article-image

Ահազանգ ստացա, որ Պռոշյան փողոցի վրա ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավոմեքենան և փաստացի զրկել են նրան տեղաշարժման ազատությունից, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այն պահին, երբ Արգիշտի Կիվիրյանի հետ հասանք դեպքի վայր, ՃՈ աշխատակիցներն արդեն «վերադարձնում էին» Էդգար Ղազարյանի տեղաշարժման ազատությունը՝ առանց որևէ փաստաթղթավորման։

ՍԴ աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու և որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէր», - նշված է գրառման մեջ։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն