ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան. ստորագրությունները, կարծես թե, բավարար են

article-image

Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը.

«Հրապարակի» հետ զրույցում Արման Աբովյանը նշել է, որ ԱԺ մեկ հինգերորդ մասը կազմում է 26.4 պատգամավոր: Այսօր նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էր այս հաշվարկը կատարել՝ ասելով, որ հանրահաշվական կանոններով 26,4 թիվը կլորացնելուց հետո ստացվում է ոչ թե 27, այլ 26. «Հիմա դիմել ենք, տեսնենք ՍԴ-ն վարույթ կընդունի, թե ոչ», - ասել է Աբովյանը:

Հիշեցնենք, որ խոսքը գնում է Սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու մասին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այն հակասում է ՀՀ սահմանադրության 169-րդ հոդվածին, ինչպես նաև ՀՀ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքին, որով նախատեսվում էր, որ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան` պարզելու ներկայացվող նախագծի` Սահմանադրության հետ համապատասխանելիությունը: Այս նախաձեռնության համար անհրաժեշտ  է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, որն էլ կազմում է 26.4 պատգամավոր, ոչ թե 27, որը այդքան երկար ժամանակ ընդունելի տարբերակ է եղել:

Ավելի վաղ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ էր քվեարկել վերը նշված կետին և երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել այն:

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն