Ես շարունակելու եմ աշխատել. շարունակելու եմ իմ գործունեությունը. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Սահմանադրական դատարանի դատավոր, նախագահի պաշտոնակատար Ալվինա Գյուլումյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ շարունակել է աշխատել:

«Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերվի մեզանից յուրաքանչյուրին: Ինչ վերաբերում է պաշտոնից, գալ-գնալ աշխատանքի. Սա դատարան է և կոլեգիալ մարմին է համարվում: Եվ, բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ պետք է չլինեմ, և նույնիսկ դատարանը թույլ չի տա ինձ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում ուժով դա անել: Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար», - հայտնել է Ալվինա Գյուլումյանը:

ՍԴ դատավորը հիշեցրել է Ուկրաինայում համանման իրադարձությունները, երբ «հայտնի դեպքերից հետո ձևավորվեց իրենց «սրտի դատարանը», որոշ ժամանակ անց՝ նոր, ավելի հեղափոխական նախագահի ընտրվելուց հետո, հեռացված դատավորների իրավունքների խախտումներն արձանագրելով, վերադարձրել է նրանց իրենց աշխատանքը:

«Ո՞վ պետք է հաշվի այդ 12 տարին: Ես պաշտոնավարում եմ 2014թ. նոյեմբերի 1-ից, մինչ այդ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մինչ այդ՝ Սահմանադրական դատարանում, մինչ այդ՝ Գերագույն դատարանում: Հիմա ինչ. Իմ նախորդ պաշտոնավարումից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոխվել: Ես պնդելու ոչինչ չունեմ: Այդ դեպքում պետք է գրեին, որ՝ «բոլոր ժամանակներում պաշտոնավարած», - պարզաբանում է դատավոր Գյուլումյանը:

Ալվինա Գյուլումյանը հարց է բարձրացնում. եթե իր նախկին պաշտոնավարումը պետք է հաշվի առնվեր, ապա ինչու էր ինքը երդվում երկրորդ անգամ. «Կասեին, Սահմանադրական դատարանում եղել ես արի, շարունակի»:   

Մանրամասները՝ տեսանյութում: 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն