Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական` 1lurer.am կայքում հրապարակվել է նյութ, որը վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված նամակին:
Ավելի վաղ, ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր նամակի բնօրինակը` համապատասխան հայերեն թարգմանությամբ:
Նամակի բովանդակությանը անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը` «Բուքիքիոն Թովմասյանին կոչ է արել հարգել Սահմանադրությունը, իսկ Արդարադատության նախարարությունը հիշեցնում է՝ Հանձնաժողովի հետ կա ամբողջական համաձայնություն» վերտառությամբ նյութ հրապարակելով:
Նկատենք, որ հրապարակման մեջ առկա չէ, որևէ տող, որը կերկրորդի նյութի վերնագրին` սրանով իսկ մանիպուլյատիվ տպավորություն ստեղծելով նամակի բովանդակության հետ կապված: Նշենք նաև, որ ՀՀ ՍԴ նախագահին ուղղված նամակում նշված նախադասությունը, որից Հ1-ը նման «եզրահանգման» է եկել վերաբերում է տրամագծորեն հակառակ կողմին:
Նյութի հեղինակը նաև հարկ է համարել հիշեցնել «այսօրվանից ուժի մեջ մտած» սահմանադրական փոփոխությունները, համաձայն որի` ՍԴ նախագահը Հրայր Թովմասյնաը պաշտոնանկ է արվում` դառնալով ՍԴ դատավոր, իսկ ՍԴ անդամ ևս երեք դատավորի` Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ավարտվում են:
Հիշեցնենք, որ սա հանրային միջոցներից սնվող պետական հեռուստաընկերության վերջին երկու տարիների ամենօրյա գործելաոճն է դարձել. ստահոդ և մանիպուլյատիվ լրատվություն մատուցել ի հաճություն գործող իշխանությունների, որը օրենքի խախտում է:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան
Русская версия статьи.
Աղբյուր` AntiFake.am