ԵԺԿ-ն իր ափսոսանքն է հայտնում, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը քվեարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծին

article-image

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին։

«ԵԺԿ-ն իր ափսոսանքն է հայտնում, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը քվեարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծին, չնայած Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ այն չի համապատասխանում իր առաջարկություններին։

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ և կուժեղացնի իրավունքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները, ինչպես նաև կպաշտպանի դատական իշխանության անկախությունը», - ասվում է հայտարարության մեջ:

 

 

Աղբյուրը՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն