Գայանե Աբրահամյանի՝ Սորոսի հիմնադրամից միլիոնների դրամաշնորհները և պատգամավորական համեստ հայտարարագիրը

article-image

Գայանե Աբրահամյանի կողմից ներկայացված 2019թ. տարեկան հայտարարագրի ամփոփ տեղեկատվության ուսումնասիրություններից երևում է, որ իմքայլական պատգամավորը բավականին համեստ է ապրում, սակայն վերջինիս հիմնադրած ՀԿ-ն ստացել և շարունակում է ստանալ միլիոնների հասնող դրամաշնորհներ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակից, որը հայտնի է նաև «Սորոսի հիմնադրամ» անվամբ:

Գայանե Աբրահամյանը 2019թ. օգոստոսի 30-ին ձեռք է բերել 2007թ. Mazda մակնիշի ավտոմեքենա՝ 3000 դոլար արժողությամբ:
 


 

Պատգամավորի բանկային տարեսկզբին կազմել են 488,190, իսկ տարեվերջին՝ 575,233 դրամ: Կանխիկ դրամական միջոցները կազմել են 750,000 դրամ՝ տարվա սկզբին, իսկ տարվա վերջին՝ 370,000 դրամ: Պաշտոնը ստանձնելու պահին (2019 թ. հունվարի 14) Աբրահամյանի մոտ առկա դրամական միջոցները կազմել են 1,200,000 դրամ:
 


 

Որպես ԱԺ պատգամավոր՝ Աբրահամյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 8,814,960 դրամ, ստացած փոխառությունը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկում կազմել է 596,000 դրամ:

Գայանե Աբրահամյանի ամուսինը՝ Արթուր Շարաֆյանը, 2019թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է իրեն պատկանող 2001թ. արտադրության Honda մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013թ. մայիսի 7-ին:
 


 

Արթուր Շարաֆյանի բանկային հաշվի գումարը կազմել է 2019թ. 5,200 ԱՄՆ դոլար, կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 1,000,000 դրամ, իսկ տարվա վերջին՝ 300,000 դրամ: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ կազմել են 950,000 ; 200,000 և 1,500,000 դրամ (աղբյուրները՝ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստի պետական քոլեջ, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Արամե պատկերասրահ):
 


 

Ամուսիններից որևէ մեկը անշարժ գույք չի հայտարարագրել: 

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրել և նախագահել է Աբրահամյանը, միայն 2018թ. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակից երեք անգամ դրամաշնորհ է ստացել, որի հանրագումարը կազմել է 145,850 ԱՄՆ դոլար, որը համարժեք է շուրջ 70 միլիոն դրամին:
 


 

Վերոնշյալ ՀԿ-ն շարունակել է դրամաշնորհներ ստանալ նաև 2019թ., երբ Աբրահամյանն արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր: Դրամաշնորհների ընդհանուր հանրագումարը կազմել է 75,000 ԱՄՆ դոլար, որը համարժեք է մոտ 36 միլիոն դրամին:
 


 

Ուշագրավ է այն փաստը, որ դրամաշնորհներից «առյուծի բաժինը» ՀԿ-ն ստացել է 2018թ. հոկտեմբերի 26-ին, երբ Աբրահամյանը Երևանի ավագանու անդամ էր: 

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն