Էդուարդ Աղաջանյանին պատկանող ակումբը ՀԴՄ կտրոն չի տրամադրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին պատկանող  ակումբը  ՀԴՄ կտրոն  չի տրամադրում: Աշխատակիցները այցելուներին հորդորում են հետո մոտենալ և վերցնել ՀԴՄ կտրոնը, քանի որ տվյալ պահին ՀԴՄ չեն կարողանում տալ: Այս մասին տեսանյութ է հրապարակվել YouTube-ում, որում այցելուները ՀԴՄ կտրոն են պահանջում ակումբի աշխատակիցներից։ «Առաջարկում են ՀԴՄ կտրոն չտրամադրելու և չբողոքելու դիմաց հյուրասիրություն»,- նշվում է հոլովակում։

«ՀԴՄ կտրոն չենք կարող տալ, բայց «իրանք» տեղյակ են, որ մենք ՀԴՄ չենք տալիս»,- հաճախորդներից մեկին հայտնում է աշխատակիցը։ Տեսանյութում երևում է նաև, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նեկա է, երբ այցելունները պահանջում են իրենց ՀԴՄ կտրոնը, իսկ  աշխատակիցները տարբեր պատճառաբանությամբ չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն