Սեփական ֆեյքերի դասակներն ու գումարտակները թողած` Փաշինյանը քննարկում է այլոց ֆեյքերին

article-image

Հունիսի 25-ին վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադառնալով ֆեյքերին հայտարարել է, որ ԱԺ ամբիոնից ֆեյքերի մասին խոսում են այն մարդիկ, ովքեր 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ:

«Այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին էն մարդիկ, ովքեր աշխատավարձերով գումարտակներ, դասակներ, 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից»,- նշել է Փաշինյանը։

Նախ պետք է փաստենք, որ եթե Փաշինյանն այնպիսի փաստական տվյալների է տիրապետում, համաձայն որի Ազգային ժողովի որևէ պատգամավոր ղեկավարում 3500 ֆեյքերի, ապա այդ տվյալները պետք է ներկայացնի իրավապահ մարմիններին, եթե այդ արարքում առկա են հանցագործության տարրեր։ Հակառակ դեպքում, քանի որ հանրությանը հայտնի չեն 3500 ֆեյքերի մասին հրապարակված տվյալներ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է ԱԺ ամբիոնից իր խոսքին ավելի լուրջ երանգ հաղորդելու համար։

Բացի այդ, հարց է առաջանում թե սեփական ֆեյքերին թողած, Փաշինյանն ինչու՞ է քննարկում այլոց գոյություն ունեցող կամ չունեցող 3500 ֆեյքերին:

Փոխարենը փաստական տվյալներ են առկա այն մասին, որ գոյություն ունեն հազարավոր ֆեյքեր, որոնք «աշխատում են» իշխանության օգտին։ Օդում կախված լուրերի համաձայն՝ այդ կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած վարչապետին կից կառույցում: Այդ օգտահաշիվների հիմնական գործառույթը սոցիալական հարթակներում իշխանական ներկայացուցիչների համար հանրային լայն աջակցության ապահովումն է: Ֆեյքերը նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում Փաշինյանի ընդդիմախոսների վերաբերյալ։

Այդ փաստական տվյալները հանրությանը ներկայացրել է AntiFake.am-ը իշխանության ներկայացուցիչների և իշխանության քարոզչական թեզերը առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում կեղծ օգտահաշիվների մոնիթորինգ իրականացնելու արդյունքում։

Մշտադիտարկված անձանց հրապարակումներից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (50-200) ` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է տվյալ անձի համար։  

Օրինակ, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին աջակցող ֆեյքերից դուրս է բերվել 118 ֆեյք,  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աջակցող ֆեյքերից դուրս է բերվել 100 ֆեյք, Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին աջակցող ֆեյքերից դուրս է բերվել 132 ֆեյք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին աջակցող ֆեյքերից դուրս է բերվել 100 ֆեյք, վարչապետի տիկնոջն աջակցող ֆեյքերից դուրս է բերվել 218 ֆեյք և այսպես շարունակ (Տե՛ս ֆեյքերի մասին մնացած հրապարակումները):

Պետք է հատուկ ընդգծել, որ ֆեյքերի բանակի մեծ մասը սպասարկում է վարչապետ Փաշինյանին: Վերջինիս  աջակցող ֆեյքերից դուրս է բերվել շուրջ 1000 կեղծ օգտահաշիվ, որոնք հավանել, «սրտիկել» և տարածել են Փաշինյանի հրապարակումներն ու ուղիղ եթերները (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9)։  

AntiFake.am-ի մշտադիտարկման արդյունքում ընդհանուր առմամբ դուրս է բերվել ավելի քան 1600 կեղծ օգտահաշիվ, որը ընդամենը սիմվոլիկ թիվ է և ֆեյքերի բանակի քիչ մասն է կազմում միայն։ Բացի այդ, համաձայն AntiFake.am-ի ուսումնասիրությունների՝ դուրս բերված ֆեյսբուքյան կեղծ էջերի համընկնումը ընդամենը 4.9% է։

Ֆեյք օգտահաշիվների վերաբերյալ հրապարակումները՝ ստորև.

​Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն