ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ Գլխավոր դատախազություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Այսօր՝ հունիսի 30-ին, «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ Գլխավոր դատախազություն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:

«Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հաղորդումը ներառում է վերջին երկու տարիների ընթացքում նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացը:

«Քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ: Հետագայում Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը, հետո հայտնի օրենքների փոփոխություններ, մասնավորապես՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու, այսպես ասած՝ «ապօրինի կաշառքի» օրենքը: Դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը՝ թե՛ ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե՛ ճնշումները ՍԴ դատավորներին նկատմամբ: Դրա հաջորդեցին Սահմանադրության փոփոխությունները»,- պարզաբանեց Արսեն Բաբայանը:

Բաբայանի համոզմամբ՝ այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում փորձ է արվելու «սղագրել իրենց փնթի աշխատանքը»:

Լիազոր ներկայացուցիչները հաղորդում են ներկայացրել նաև մեկ այլ՝ «պաշտոնական լիազորությունների անցում» հոդվածով:

«Դա վերաբերում է հատկապես այս ամբողջ գործընթացում թույլ տրված բազմաթիվ խախտումներին և պաշտոնական լիազորությունները անցնելուն: Նույն Սահմանադրության փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը: Մինչդեռ առաջարկություն ներկայացվեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի կողմից, ինչն էլ ընդունվեց հանձնաժողովի կողմից: Սա ևս Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է», - հայտարարեց Արսեն Բաբայանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ապավինում են Գլխավոր դատախազի ողջախոհությանը. «Ներկայացված փաստերը առավել քան հիմնավոր են, առավել քան անբեկանելի են: Մենք ուզում ենք ակնկալել, որ իրավական համակարգը և դատախազությունը կառաջնորդվեն բացառապես օրենքով և օրինականությամբ»:

ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն էլ մանրամասնել է՝ ասելով, որ հանցագործության մասին հաղորդումը երեք դրվագով է՝ իշխանության զավթում, լիազորությունների խախտում և սահմանադրական կարգի տապալում։

Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել, որում տեղեկացնում էին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը