ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ-ին առնչվող նախագծերը. ուժը կորցրած ճանաչվեց «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշումը

article-image

Այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որը կրկին անցավ առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության։ 

Քննարկման էր դրվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։

Սուրեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում էր փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը: Առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ. կառավարություն, ՀՀ նախագահ, դատավորների ընդհանուր ժողով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 կողմ, 1 դեմ ձայներով: Դեմ քվեարկեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Այնուհետև քննարկվեց ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից ներկայացված «ՀՀ Ազգային ժողովի 2020թ. փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ԱԺ նախագիծը ընդունելու մասին հարցը: Որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ԱԺ նախագիծն ընդունվեց 81 կողմ ձայներով:

 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն