ՍԴ-ում արդեն ճգնաժամ է. քվորումի բացակայության հիմքով նիստերը չկայացան

article-image

Այսօր` հունիսի 30-ին, նախատեսված էր Սահմանադրական դատարանի լիագումար նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 8 հարց։ ՍԴ նիստը, սակայն, չկայացավ քվորումի բացակայության հիմքով։

Այսօր Սահմանադրական դատարանում նախատեսված էր նաև աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը հետ վերցնելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, մինչդեռ այս նիստը նույնպես չկայացավ քվորումի բացակայության պատճառով։

Կարելի է ասել, որ գործող իշխանությունը վերջապես հասավ այդքան հայտարարվող Սահմանադրական դատարանի ճգնաժամին, քանի որ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանում նիստ չկայացավքվորումի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և մեկ անկախ պատգամավորի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո հայտարարվել է, որ դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանն այս պահին արձակուրդում են։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն