Փաշինյանի կառավարական դաչայի անվտանգության պատնեշներին և «դռոնների» խլացուցիչներին ավելացել է նաև բոլոր տեսակի նկարահանումների արգելքը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

article-image

Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող Կոնդի կառավարական առանձնատան պարիսպներին հայտնվել է բոլոր տեսակի նկարահանումներն արգելող նշան՝ «Պահպանվող տարածք» նշումով։ Խոսքը վերաբերվում է ինչպես լուսանկարահանմանը և տեսանկարահանմանը, այնպես էլ դռոնով նկարահանմանը։

Նշանները նոր են. նախկինում Կոնդի կառավարական առանձնատներում բնակվող որևէ ղեկավարի օրոք դրանք չեն եղել։

Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերը սկսվել են դեռ նախորդ տարի և հետևողականորեն ավելացվում են. պետական ահռելի միջոցների հաշվին ամբողջությամբ զրահապատ նոր մեքենաների ձեռքբերումը, Ֆրանսիա ուղևորվող կառավարական պատվիրակության օդանավին ռազմական ուղղաթիռով ուղեկցումը, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերի ընթացքում շինությունը դիպուկահարներով պաշտպանելը, Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատների մուտքը նոր պատնեշներով և «դռոնների» խլացուցիչներով պաշտպանելը, հիմա էլ, փաստորեն, բոլոր տեսակի նկարահանումներն արգելող նշանների տեղադրումը։ Այս ամենը հաշվի առնելով` ամրապնդվում է այն ենթադրությունը, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է։ Իսկ թե ինչու կամ ումից պետք է վախենա իրեն ժողովրդի առաջնորդ հռչակած Փաշինյանը, անհասկանալի է։

Մյուս կողմից էլ նկարահանումների արգելքը ենթադրում է թափանցիկության տոտալ բացակայություն, քանի որ այդ տարածքում նկարահանումների միջոցով էր, որ հանրությունը հնարավորություն ունեցավ տեղեկանալու պարտադիր զինվորական ծառայության ընթացքում վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի Երևանում գտնվելու հանգամանքի մասին, Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը Կառավարական «դաչաներում» «անհատույց» պայմաններով առեղծվածային կերպով հայտնվելու մասին և այլն, և այլն։ Նշանների տեղադրումը նշանակում է, որ տարածքը հսկող ծառայողները լուսանկարահանումներն ու տեսանկարահանումները նկատելու դեպքում պարտադրելու են ջնջել դրանք, իսկ հանրությունը զրկվելու է հանրային նշանակության տեղեկություններ ստանալու և Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին «վերահսկելու» հնարավորությունից։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին AntiFake.am կայքի օպերատորը փորձել էր նկարահանել կառավարական առանձնատան մուտքի մոտ կառուցված նոր անվտանգության պատնեշները, սակայն ՊՊԾ և ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել էին լրագրողական աշխատանքը՝ պահանջելով ջնջել լուսանկարը։ Այն ժամանակ, սակայն, նման նշաններ փակցված չէին։

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝
Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը Կառավարական «դաչաներում». ո՞վ է գնորդը. թարմացված

Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. նոր անվտանգության «պատնեշներ», «դռոնների» խլացուցիչներ կառավարական առանձնատների մուտքի մոտ (ՎԻԴԵՈ, ՆԿԱՐՆԵՐ)
ՊՊԾ և Ոստիկանության աշխատողները խոչընդոտում են AntiFake.am-ի օպերատորի մասնագիտական աշխատանքը կառավարական առանձնատների մուտքի մոտ
Դիպուկահարներ «ՔՊ» նիստի ժամանակ. ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին, զորամասում լինելու փոխարեն, քրոջ հետ եղել է թիկնազորի հետ զբոսնելիս. Նարեկ Սամսոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի որդին սեպտեմբերի 16-ին գտնվել է ոչ թե հերթական, այլ լրացուցիչ (խրախուսական) արձակուրդում. վարչապետի և ՊՆ խոսնակների պարզաբանումները հակասում են ՊՆ պաշտոնական պատասխանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն