Հաստատվել է Եվրամիություն մուտք գործելու թույլտվություն ստացած պետությունների վերջնական ցանկը. Հայաստանը շարքում ներառված չէ

article-image

Նախորդ շաբաթ «Euronews» միջազգային լրատվական գործակալությունը հրապարակել էր հուլիսի մեկից Եվրոպական միության տարածք մուտք գործելու հնարավորություն ստացած պետությունների նախնական ցանկը: Ցանկում ներառվել էին, ըստ գործակալության տվյալների, մոտ 50 երկիր:

Այսօր այդ ցանկը կարծես վերջնական տեսք է ստացել: Այսօր հրապարակված տվյալների համաձայն` ցանկում ներառվել է ընդամենը 15 պետություն: Այդ պետություններն են` Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մոնտենեգրոն (Չեռնոգորիան), Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը, Ուրուգվայը և Չինաստանը:

Եվրամիությունը, սակայն, միևնույն ժամանակ վերապահում ունի Չինաստանի մասով: Սահմանները կբացվեն միայն փոխադարձության սկզբունքով: Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի քաղաքացիները ևս համարվում են ԵՄ քաղաքացիներ:   

Հրապարակված ցուցակից դուրս են մնացել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Բրազիլիան, որոնք համարվում են առաջատարները կորոնավիրուսային համավարակի տարածման տեսանկյունից:

Ինչպես նախորդ շաբաթ հրապարակված տվյալներում, այնպես էլ արդեն վերջնական ցուցակում Հայաստանը ներառված չէ, և հայտնի էլ չէ, թե երբ Հայաստանը կներառվի Եվրամիություն մուտք գործելու հնարավորություն ստացած պետությունների ցանկում:

Աղբյուր` AntiFake.am 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն