Թող որևէ մեկը չկարծի, որ ապօրինի գործելաոճը կարող է համարվել նախաքննության տվյալ և կարող են ինձ «զգուշացնել», որ չհրապարակեմ այդ մասին. Մակինյան (ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

article-image

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը երեկ՝ հունիսի 30-ին, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ընկերությունների անվանումներ՝ կոչ անելով դրանց հետ փոխկապակցված անձանց ստուգել իրենց գույքը՝ տեղեկացնելով, որ Ռուբեն Հայրապետյանին անձամբ կամ TV-ով ճանաչող ցանկացած անձ կարող է հայտնվել գույքը ապօրինի կալանքի տակ դրվելու վտանգի տակ։

Այսօր Մակինյանը կրկին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որից պարզ է դառում, որ նախաքննական մարմինը նախազգուշացրել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպանին երեկվա գրառման համար որպես նախաքննական գաղտնիքի բացահայտում հնարավոր պատասխանատվության մասին։ 

Մակինյանը գրել է. «Թող որևէ մեկը չկարծի, որ ապօրինի գործելաոճը կարող է համարվել նախաքննության տվյալ և կարող են ինձ «զգուշացնել», որ չհրապարակեմ այդ մասին:

Հրապարակավ հայտարարում եմ, որ շարունակելու եմ հանրության սեփականությունը դարձնել անձանց հիմնարար իրավունքները խախտող ցանկացած ապօրինության փաստ», - նշվում է գրառման մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն