Աղմկահարույց լուսանկարներում պատկերված անձինք կրում են ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի ՀԿ-ի աշխատակցի բրենդի հագուստները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

article-image

Վերջին օրերին համացանցը բուռն կերպով քննարկում էր Սարյան փողոցում արված այն լուսանկարները, որոնցում պատկերված էին սևազգեստ և ռեզինե երկարաճիտ կոշիկներով կանայք և տղամարդիկ: Տարածվող լուսանկարների հետ մեկտեղ քննարկվում էր այն, որ լուսանկարների հերոսները փողոցում սեռական քարոզչություն իրականացնող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են:
 

 

Ինչպես հայտնել էին ավելի ուշ, դա եղել էր հագուստի ցուցադրության կոմերցիոն նկարահանում, որի հիմքում դրված էր արվեստի ազատության համար պայքարը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում SHA հագուստի բրենդի տնօրեն Էմիլ Ավետիսյանը նշել էր, որ համացանցը աղավաղել է իրականությունը և երևույթը ներկայացրել այլ անկյունից։

«Մարդկանց ինչ-որ խումբ Նիկոլ Փաշինյանին վատաբանելու համար օգտագործում է ցանկացած միջոց, որն այս դեպքում մենք էինք։ Իրենք մեկնաբանեցին, թե Նիկոլի Հայաստանում կատարվում է այլասերվածություն, ԼԳԲՏ  մարդիկ դուրս են եկել փողոց։ Այդ ամենին տրվեց քաղաքական ուղղություն, չնայած նրան, որ մեր ֆոտոշարքը կրել է բացառապես կոմերցիոն բնույթ, մոդելները եղել են վարձված մարդիկ, որոնք օգնել են, որ ես իմ գաղափարներն իրականացնեմ»,- պարզաբանել էր Էմիլ Ավետիսյանը։

Վերջինիս խոսքերով` արվեստը մի տեսանկյունից կարող են որպես աղբ դիտարկել, մյուս տեսանկյունից՝ որպես գանձ, և դրա համար էին իրենք փողոցում աղբի սև տոպրակներով և ռեզինե կոշիկներով։ «Ֆոտոշարքի մեջ փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք և այլ մարդիկ, որոնք ունեն ոչ այնքան ազատություն, արտոնություն, որքան տղամարդիկ, ստորացվում վերջիններիս կողմից։ Իսկ շալվարները վերև բարձրացնելու իմաստը զուտ սապոկները երևալու հետ էր կապված»,- մանրամասնել էր Էմիլ Ավետիսյանը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում էլ Էմիլ Ավետիսյանն ասել էր, որ նկարահանումը իրականացվել է Սարյան փողոցում, որովհետև տեղանքի առումով այն ավելի հարմար էր: «Ըստ սցենարի` տղաներից երկուսը պետք է փոքր-ինչ ծալեին տաբատը, ու այդ պահին ինչ-որ մեկը, փաստորեն, կողքից մեզ նկարել է` թյուր կարծիք ստեղծելով համացանցում, որից հետո արդեն տարատեսակ նյութեր ու մեկնաբանություններ ենք տեսնում լուսանկարի ներքո»,- նշել է Էմիլ Ավետիսյանն ու շեշտել, որ դա նույնասեռականների շքերթ չի եղել, իսկ նմանատիպ լուրերը զրպարտություն են, քանզի իրենց գործունեությունը միտված է միայն ու միայն Հայաստանում արվեստի զարգացմանը և նորարարությունների ստեղծմանը:

Որքան էլ որ SHA հագուստի բրենդի տնօրեն Էմիլ Ավետիսյանը ցանկանա հերքել կապը ԼԳԲՏ համայնքի հետ և տեղի ունեցածը չքաղաքականացնել, չի ստացվի:

AntiFake.am-ը ուսումնասիրել է Էմիլ Ավետիսյանի սոցիալական ցանցերի էջերը և մի շարք հետաքրքիր բացահայտումներ արել:

Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք Էմիլ Ավետիսյանի linkedin-յան և ֆեյսբուքյան էջերից, վերջինս նախկինում հանդիսացել է New Generation Humanitarian NGO-ի հաղորդակցության մասնագետ: Ներկայում էլ նույն աշխատանքը կատարում է "Right Side" Human Rights Defender NGO-ում («Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ):
 



 

Տեղեկացնենք, որ «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոսի հիմնադրամ) հետ համագործակցող հասարակական կառույցներից մեկն է: «Իրավունքի կողմ» ՀԿ-ն էլ տրանս համայնքին առողջապահական, կրթական, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող և վերջիններիս իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց է:

Հիշեցնենք, որ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ղեկավարվում է տրանսգենդեր կին Լիլիթ (Վաղինակ) Մարտիրոսյանի կողմից, ով, «տրանսգենդեր կնոջ հավաքական կերպարն իր մեջ ամփոփելով», նախորդ տարի ելույթ էր ունեցել ԱԺ ամբիոնից:

«Հանդիսանալով հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ` ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, իրավական, առողջապահական, տնտեսական և արժանապատիվ կյանքի բոլոր ոլորտներում խարանի և խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյապես լքված հայ տրանսգենդերի կերպարը»,- նշել էր Լիլիթ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի այս ելույթն էլ բնականաբար արժանացել է Էմիլ Ավետիսյանի հավանությանը:

 

 

Բացի այդ, Էմիլ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ վերջինս 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքում եղել է փողոցային պայքարի առաջամարտիկներից մեկը և ներկայումս էլ, հատկապես ԼԳԲՏ թեմաներով սատարում է վարչապետ Փաշինյանին:

 



 

Էմիլ Ավետիսյանի սոցիալական ցանցերի էջերից ստորև` առանց մեկնաբանության ներկայացնում ենք մի քանի հրապարակումներ:

 






 

Այսքանից հետո ընթերցողն ինքը պետք է հասկանա, թե տեղի ունեցածը որքանով է կապված ԼԳԲՏ համայնքի հետ, և որքանով է այն քաղաքական:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն