ՄԻՊ-ը՝ ոստիկանության ծառայողների՝ լրատվամիջոցների գրասենյակներ այցելության մասին

article-image

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ոստիկանության ծառայողների՝ լրատվամիջոցների գրասենյակներ այցելության կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Մարդու իրավունքների պատպանի աշխատակազմն այսօր արձանագրել է հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ: Ըստ այդ տեղեկությունների՝ Ոստիկանների այցի պատճառ է եղել այն, որ լրագրողները հեռուստատեսային եթերներում չեն կրել դիմակներ և չեն պահպանել Պարետի սահմանած պահանջները:

Դրանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել նշված լրատվամիջոցների իրավասու ներկայացուցիչները և տեղեկացրել, որ դիմակ չկրելու հիմքով լրագրողների նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրած լրատվամիջոցների՝ Ոստիկանության գործողությունները չեն բխում Պարետի որոշման և օրենքի պահանջներից, ուստի նրանց հարուցած վարչական վարույթներն իրավաչափ չեն: Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Հեռուտատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջ գոյություն չունի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՌԱՀ նախագահի հրապարակային գրառումը՝ կապված այսօր նշված լրատվամիջոցներ Ոստիկանության ծառայողների այցերի ու այդ լրատվամիջոցների հայտարարությունների առնչությամբ:

Նկատի ունենալով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ նկարագրված հարցերը պարզելու ուղղությամբ:

Հաշվի առնելով ՀՌԱՀ-ի կարևոր դերը զանգվածային լրատվության միջոցների գործունեության ոլորտում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՌԱՀ-ի միջև համագործակցությունը՝ ՀՌԱՀ-ի հետ կնախաձեռնվեն անհրաժեշտ քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ Ոստիկանությունից՝ նշված լրատվամիջոցներում կատարած գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ»:

 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը