Ով է Արման Բաբաջանյանը և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից. 7or.am

article-image

7or.am-ը գրում է. «Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ գործում է հեղափոխական կանոնն, ըստ որի՝ այն պլանավորում են հանճարները, իրագործում՝ ռոմանտիկները, իսկ վայելում՝ տականքները։

Ներկայում «անկախ» պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանընախկին իշխանությունների հաճախորդն էր՝ «անկախ» լրատվամիջոցի ղեկավարի կարգավիճակով։ Նա համատեղում էր հաճախորդությունը թուրքական 5–րդ շարասյանգործառույթների հետ։

Հայտնի չէ, թե արդյոք գիտեի՞ն նախորդ իշխանությունները, որ սեփական մոր դեմ ցուցմունք տված, փաստաթղթերի կեղծման միջոցով բանակից խուսափած և դրա համար դատված Արման Բաբաջանյանն աշխատում է մեր երկրի անվտանգության շահերի դեմ, թե՞ չգիտեին։ Փաստն այն է, որ նախկիններն օգտագործում էին, բայց նաև ամեն կերպ տարանջատվում Արմանից, որն, ի դեպ, Հայաստանում հակառուսական քարոզչության և հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների խաթարման առաջամարտիկն է։

2018–ի «թավշյա» հեղափոխությունը Արմանին կերպարանափոխեց։ Նա մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն աշխատում էր վերջինիս դեմ, բայց հենց իշխանափոխություն եղավ, սա գունափոխվեց ու դարձավ մոլի հեղափոխական։

2018–ը Արմանի կյանքում հաճախորդության առումով բան չփոխեց։ Նա շարունակում է մնալ հաճախորդ, բայց արդեն Նիկոլի համար։

Տարբերությունն այն է, որ նախկինները սրան օգտագործում էին ու թույլ չէին տալիս իրենց կողքը կանգնել, իսկ ահա նիկոլենք Արմանին պետական հովանավորության տակ են առել։ Պատճառները բազմաթիվ են։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ «թավշյա» հեղափոխության սորոսաթուրքական փայատերերը Նիկոլից պահանջում են հակառուսական գիծն առաջ մղել ու տեղ տալ այդ գծի հայաստանյան շեփորահար Արման Բաբաջանյանին։Արդյունքում՝ բանակից փախած Արման Բաբաջանյանը հնարավորություն է ստանում զինկազմի հետ հանդիպել ու խոսել... հայրենիքին ծառայելուց։

Սրան նաև քստմնելի ֆունկցիայի համար են օգտագործում։ Ուղարկում են Նաիրի Հունանյանի հետ հանդիպման, որպեսզի կարողանան երկրորդ «հոկտեմբերի 27»–ը սարքել Հայաստանի դեմ, բայց այլ տեխնոլոգիաներով։

Զավեշտալին ու միաժամանակ մտահոգիչն այն է, որ սույն դասալիքին ու թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցչին բարձր մակարդակով ընդունում են Արցախի իշխանությունները և քննարկում պետության զարգացմանը, բանակցային գործընթացին ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արցախյան թեմայով Լևոն Տեր–Պետրոսյանի տխրահռչակ թեզերի երկրպագուի հետ հանդիպելն ու հարցեր քննարկելը նշանակում է կիսել այդ գաղափարները, ինչն առնվազն ամոթալի է, իսկ փաստացի՝ հակապետական քայլ։

Ի դեպ, մեր ձեռքի տակ է հայտնվել Արմանի «հերոսական» անցյալին վերաբերող մի փաստաթուղթ։

2006 թ․ հուլիսի 17-ին Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ներկայացված է Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսի կողմից սարկավագ Արման Բաբաջանյանին կարգալույծ անելու պատճառը։

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է․

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։

Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»։

Ահա այսպիսի բաներ։

106676195_270604920883004_6283198451033698752_n

Աղբյուր՝ 7or.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը