ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել. Hraparak.am

article-image

Hraparak.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում է գրել նաեւ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։ Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։ Սրանք համարվում են ԱԱԾ ամենակարեւոր պաշտոնները։ Մենք տեղեկացանք, որ նրանք վաղուց՝ դեռ Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում եւ կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Մեր տեղեկություններով, սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու։

Բայց ամենացավալին այն է, որ այնքան է բարդացել ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցնելը եւ այս կառույցն այնքան է հեռացել իր բուն առաքելությունից, որ բարձր պաշտոններում ոչ մեկը չի ուզում աշխատել։ Հիմա այս թափուր հաստիքները լրացնելու խնդիր ունեն։ Արգիշտի Քյարամյանը հակված է եղել իր տեղակալ նշանակել ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարին՝ Միքայել Համբարձումյանին, սակայն, մեր տեղեկություններով, վարչապետը դեմ է եղել։ Իսկ պատճառն այն է, որ մի քանի ամիս առաջ Համբարձումյանը լուրջ կիքս է տվել։ Վարչապետը հանձնարարական է իջեցրել հսկողություն սահմանել ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Այդ հանձնարարությունը ծածուկ՝ օպերատիվ եղանակով իրականացնելու փոխարեն Համբարձումյանի դեպարտամենտը բաց է աշխատել՝ պատգամավորներից պահանջել են իրենց օգնականների, ընտանիքի անդամների տվյալները, կոնտակտները, երբ ԱԺ-ից հարցրել են, թե՝ ինչու, ուղիղ ասել են՝ վարչապետի հանձնարարականն է։ Այս բացթողումը ճակատագրական դեր է խաղացել Համբարձումյանի կյանքում։

Աղբյուր՝ Hraparak.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն