Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից. Արա Զոհրաբյան

article-image

Հայկական դպրոցի հիմնադիրը Եկեղեցին է (Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, հայկական գրի ստեղծող և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը վկա): Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (այսուհետ՝ Եկեղեցի) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» 17-րդ հոդվածի ուժով իրավունք ունի «նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում»։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները։

Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Կառավարության որոշմամբ (Տես՝ նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/2560/about):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

Այս նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարող այնպիսի Հանրակրթության պետական չափորոշիչ ընդունել, որը չի պարունակի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորություն:

Պետք է հիշենք նաև, որ հայկական դպրոցի հիմնադիրը Եկեղեցին է (Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, հայկական գրի ստեղծող և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը վկա): Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից»,-գրել է Արա Զոհրաբյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը