Արարատ Միրզոյանը հիշողության ու լսողության լուրջ խնդիրներ ունի. ի՞նչ կարիք կա ստելու

article-image

Արարատ Միրզոյանը այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել, որտեղ պատմելով անցած տարի այս օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին՝ գրել է. «Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել: Անգամ մինչև հիմա: Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»:

Ի՞նչ կարիք կա ստելու: Չէ՞ որ, ինչպես երևում է տեսանյութում, Արարատ Միրզոյանը հենց ինքն է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի հրաժարականի նորությունը։ Իսկ միգուցե Միրզոյանն այդ պահին չգիտե՞ր, թե մեծ ոգևորությամբ ինչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին։ Իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանի՝ նորությունը կարդալու ժամանակ չէ՞ր լսում նրան։ Եվ գուցե մոռացել է նաև, թե ինչպիսի խանդավառությամբ էր կանգնած Նիկոլ Փաշինյանի կողքին, երբ վերջինս կարդում էր  Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը:

Իսկ միգուցե իր կարևորությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքական պաշտոնյան ստու՞մ է՝ ասելով, որ ոչ լսել է, ոչ էլ կարդացել, ինչը վերը թվարկվածներից ամենահավանականն է։

Բայց հանուն ինչի՞։ Արդյո՞ք վայել է Ազգային ժողովի նախագահին այդպիսի պաթետիկ  գրառումն ու իր պաշտոնին ոչ համարժեք հրապարակային վարքագիծը և, ի վերջո, հանուն ոչնչի սուտ խոսելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը