Հրայր Թովմասյանին ճանաչող յուրաքանչյուր ոք նրան կարող է բնութագրել միայն դրական հատկանիշներով. ՍԴ աշխատակազմի ղեկավարի շնորհավորանքը Հրայր Թովմասյանին

article-image

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է․

«2020 թվականի հուլիսի 8-ին ծննդյան 50-ամյա հոբելյանն է տոնում պետական գործիչ, իրավագիտության դոկտոր, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Ծառայողի համեստ գյուղական ընտանիքում ծնված և մեծացած Հրայր Թովմասյանն իր կյանքի 50 տարիների ընթացքում՝ բնատուր ունակությունների, աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ, կարողացել է ձեռք բերել հարուստ գիտելիքներ և սեփական ուժերով կերտել պետական գործչի, հեղինակավոր գիտնականի և սկզբունքային դատավորի հարուստ կենսագրություն, ստեղծել հրաշալի և օրինակելի ընտանիք։

Հայկական իրավունքի զարգացման գործում իր նշանակալի դերակատարությունը, որն արտահայտվել է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Արցախի Հանրապետության Սահմանադրության, մի շարք հիմնարար սահմանադրական օրենքների և իրավական ակտերի հեղինակությամբ և համահեղինակությամբ, գնահատվել են պետական բարձր պարգևներով՝ Մխիթար Գոշի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։

Հրայր Թովմասյանին ճանաչող յուրաքանչյուր ոք նրան կարող է բնութագրել միայն դրական հատկանիշներով՝ չափազանց համեստ, բարի, հավասարակշռված, ընկերասեր, հումորի մեծ զգացումով։ Վերջին մեկ տարվա իրադարձությունները առիթ հանդիսացան, որ Հրայր Թովմասյանին ճանաչող մարդիկ նրան բացահայտեն նորովի․ բարձր դատարանի դատավորին բնորոշ նրա անաչառությունը, սկզբունքայնությունը, պետականության բարձր գիտակցությունը, իր առաքելությանն ու կոչմանը անզիջում հավատարմությունը հարստացնում են նրա կերպարը։

Ընտանեկան երջանկություն, ուժ, եռանդ, տոկունություն և հետագա մեծ հաջողություններ եմ մաղթում պարոն Թովմասյանին։ Ցանկանում եմ, որ նրա կյանքի հաջորդ 50-ը լինեն առավել մեծ ձեռքբերումների և նվաճումների տարիներ»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն