Սպաների նկատմամբ գենետիկ ատելություն ունեցող Նիկոլ Փաշինյանը շուտով Հայաստանում իշխանություն չի ունենալու. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ԱՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, դուրս գալով Ոստիկանության Կենտրոնի բաժնից, հայտարարել է, որ «գործող իշխանությունները ատում են ՀՀ ոստիկանությանը: ՀՀ Ոստիկանները դարձել են մի ընտանիքի քաղաքական քմահաճույքների գերին»:

Ըստ Նարեկ Սամսոնյանի` պատճառը այն էր, որ բաժնում փորձ է արվել ստեղծել գործ խուլիգանության հատկանիշներով. «Տեսան, որ չեն կարողանում, արձանագրություն կազմեցին դիմակ չկրելու մասով»:

Սամսոնյանը պատմել է դեպքի մանրամասները, ինչպես նաև սադրիչ «Նիկոլ Փաշինյանի» հետ խոսակցությունը: Այդ ընթացքում ոստիկանության կապիտանը լուռ հետևում է սադրիչի գործողություններին:

«Ըստ էության` գործ ունենք շատ փոքր խուլիգանության հետ: Ոստիկանները, ցավոք սրտի, դարձել է Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի սրբելու շորը: Ոստիկանները, գոնե միջին սպայական անձնակազմը չի ուզում, որ ինքը իր մեջ հաղթահարի, էդ բարոյական գիծը անցնի ու ասի, որ կներեք, ես էդ պատվերը չեմ անի: Եթե դուք ուզում եք, որ ձեր սադրիչները մարդկանց ստիպեն, որ իրենց հարվածեն ու էդ մարդկանց բռնեք, ես չեմ անի դա», - ասաց Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը վստահություն հայտնեց, որ շատ շուտով Ոստիկանությունը ևս արժանանալու է դրական վերաբերմունքի, և այս քստմնելի վերաբերմունքի, որին արժանանում է այս իշխանությունների կողմից, շատ շուտով ոստիկանները օրվա իշխանությունների կողմից, արժանի ձևով վերաբերմունք են ստանալու:

Նարեկ Սամսոնյանը դիմեց ոստիկաններին. «Սպաների նկատմամբ ունեցող գենետիկ ատելություն ունեցող Նիկոլ Փաշինյանը շուտով Հայաստանում իշխանություն չի ունենալու, և ձեր ուսադիրների նկատմամբ հարգանքն ու պատիվը իշխանությունների կողմից մենք վերականգնելու ենք»:  

Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ոստիկանությունը պարտավոր է անձին փաստացի ազատությունից զրկելիս տեղեկացնել, թե ինչի համար են իրեն զրկում. նա բերվա՞ծ է, բերման ենթարկվա՞ծ է, վարչական ձերբակալմա՞ն է ենթարկվել, ձերբակալման է ենթարկվել քրեական դատավարությա՞ն իմաստով: Ի՞նչ հիմքով են անձին ազատությունից զրկել:

Ոստիկանությունում պարզաբանել են, որ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, այնուհետև դիմակ չկրելու հետ կապված արձանագրություն էին կազմում, ինչը ինչ-ինչ պատճառներով ավարտին հասցնել չի հաջողվել:

«Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ վարչական ձերբակալումը պետք է հնարավորինս արագ տեղի ունենա:  Մենք մոտ մեկ ժամ 20 րոպե սպասում էինք, թե երբ են փաստաթղթերը մեզ մոտեցնելու: Եթե դիմակի արձանագրությունն էր, ապա դա հնարավոր էր անել 20 րոպեում», - հայտարարեց Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը ուշադրություն է հրավիրում երկու խնդրի վրա. «Սահմանադրությամբ պետք է անպայման տեղեկացնեն ազատությունից զրկելու պատճառը, ռեժիմը, կամ հոդվածը: Եվ երկրորդը. պետք է ուշադրություն դարձվի նրան, որ ավելորդ մարդիկ չմնան բաժիններում»:

«Եթե 20-30 հոգի բերման ենթարկված կամ վարչական ձերբակալման ենթարկված լինեն, հասկանալի է, թե ինչի համար է պետք ժամ-ժամուկես սպասել», - նշեց Ռուբեն Մելիքյանը:

 

Русская версия статьи.

Աղբյուրը` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն