Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը. Tert.am

article-image

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի չկալանավորելու որոշումը և ուղարել է նոր քննության։ Tert.am-ին տեղեկացրեց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի, մինչև որ խափանման միջոցի վերաբերյալ վերջնական որոշումը տրամադրվի.

«Այս պահին որոշման բովանդակությանը ծանոթ չենք, դեռ չի տրամադրվել, երբ ծանոթանանք ավելի համապարփակ տեղեկատվություն կներակայացնենք: Հնարավոր է որոշումը բողոքարկենք Վճռաբեկ դատարան»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրվասության դատարանը հունիսի 21-ին մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, որից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Աղբյուր` Tert.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը