ԲԴԽ-ն հրապարակել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ որոշումը. Դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Քիչ առաջ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը` նախագահությամբ` Ռ. Վարդազարյանի, հրապարակել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Միջնորդությունը մերժվել է:

Լրագրողների հետ ճեպազրույցում դատավոր Ազարյանը հայտնեց, որ շարունակելու է աշխատել, ինչպես նախկինում: Անդրադառնալով ԲԴԽ որոշմանը` Ազարյանը նշել է, որ լսել է որոշման միայն եզրափակիչ մասը. «Ես Հատուկ քննչական ծառայության պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»:

 

 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն