Ոստիկանությունը չպետք է օգտագործվի որպես խոսքի ազատությունը ճնշող միջոց. «Մեդիա պաշտպանը»` Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու վերաբերյալ

article-image

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն  AntiFake.am լրատվական կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանի բերման ենթարկվելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

««Անտիֆեյք» լրատվական կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանը հուլիսի 8-ին բերման էր ենթարկվել: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ է հաստատել Նարեկ Սամսոնյանի հետ միջադեպի մանրամասները ճշտելու համար։ Ըստ «Անտիֆեյք» լրատվական կայքի հիմնադրի՝ ոստիկանները մոտեցել են իրեն այն պահին, երբ ինքը ծխելիս է եղել. «Սադրանք էին փորձում իրականացնել, որպեսզի ես որևէ անօրինական քայլի դիմեմ ու ինձ մեկուսացնելու հնարավորություն ստանան։ Իմ կարծիքով, ոստիկանները շատ անպատվաբեր գործ են անում, ինչը հույս ունեմ՝ շուտով կավարտվի»: Նպատակը, ըստ «Անտիֆեյք»-ի ղեկավարի, իրենց մեկուսացնելն է. «Երբ ես դիմակս ծխելիս իջեցնում եմ ու իրենք լավ տեսնում են դա, ինչո՞ւ են փորձում արձանագրություն կազմել, լավ իմանալով, որ ես դա թույլ չեմ տալու։ Ոստիկանները երկարացնում էին գործողությունները, մի քանի անգամ թղթապանակը դնում ձեռքի տակ, հանում էին ու ընթացքում ինձ է մոտենում մի սադրիչ»։ Ըստ Սամսոնյանի՝ եթե ինքը հարվածեր այդ սադրիչին, հարմար առիթ կունենային իրեն մեկուսացնելու համար. «Ոստիկանները թույլ են տվել, որ այդ մոտեցած մարդը ոչ պարկեշտ արտահայտություններ հնչեցնի»։ Սամսոնյանը նշում է նաև, որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք և որևէ մեկը չպետք է խոչընդոտի:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ այս միջադեպի հիմքում խոսքի ազատության հանդեպ հերթական ոտնձգությունն է: Ըստ պարետի որոշման` սնվելիս, ծխախոտ օգտագործելիս քաղաքացին կարող է որոշակի ժամանակով դիմակը հանել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է ոստիկանությանը ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց չթիրախավորել և անպատեհ առիթներով ոստիկանության բաժանմունքներ բերման չենթարկել։ Ոստիկանությունը չպետք է օգտագործվի որպես խոսքի ազատությունը ճնշող միջոց, հակառակը՝ ի դեմս ոստիկանության, մենք պետք է ունենանք խոսքի ազատության համար մեկ պաշտպանին»։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը