Կրկին քննչական գործողություններ` Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին առնչվող տարածքում. 168.am

article-image

«168.am»-ը գրում է.

«Նախաքննական մարմինը կարծես որևէ կերպ չի հանդարտվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործերը որևէ կերպ լրացնելու մղումներում:

168.am-ի տեղեկություններով` այսօր քրեական ոստիկանության աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում գործարարի ընտանիքին առնչվող  «Զեփյուռ» հանգստյան տանը:

Թե հիմա՞ ինչ են փնտրում, այս պահին հայտնի չէ:

Ի դեպ, թերևս, այսօրվա գործողությունները նկատի ուներ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, երբ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Կարգին հաղորդումից» մի տեսանյութ ու գրել, որ բոլոր համընկնումները պատահական չեն»:

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ եմ ասում, կգա ժամանակն ու «կապալառուներին» կլքեն «պատվիրատուները» ու նրանք կմնան մեն-մենակ՝ իրենց իսկ կառուցած կոտրած տաշտակի առաջ՝ իրենց բաժին արդարադատությանը սպասելով»:

Աղբյուր՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը