Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան»

article-image

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է.

«Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։ Զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․ «Մի էդպիսի իրավապաշտպան կա, որը նախկինում երբեք ծպտուն չէր հանում, երբ աղաղակող անարդարություններ էին լինում, իսկ հիմա ինքը Հրայր Թովմասյանի երկրպագուն է, երևի մոռացել է, թե սահմանադրությունը ինչ ձևով բրդեցին, ինչ ձևով մատուցեցին և խաբեցին մարդկանց։ Եվ ահա սույն իրավապաշտպանն ասում է, որ հավանաբար ճնշում է իրականացվել ՄԻԵԴ-ի դատավորների վրա, որովհետև Ստրասբուրգում մեր ներկայացուցիչը գնացել, հանդիպել է հավանաբար մեր նոր կալաշնիկով ավտոմատով է եղել, ՄԻԵԴ-ը ճնշման տակ է ընդունել այս որոշումը»։ Հյուրն իր հերթին հեգնանքով արտահայտվեց՝ թիրախավորելով Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա փաստաբան Սիրանույշ Սահակյանի մտերիմ ընկերն է։ Զրույցը էթիկայի բոլոր նորմերից դուրս էր, քանի որ խիստ անձնավորված էր։ Պետրոս Ղազարյանը մոռացել էր, որ հաղորդումը հումորային ժանրի չէ․ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Հրայր Թովմասյանի»։ Ատելությամբ փաթեթավորված կատակները հանրային հեռուստաընկերությանը հարիր չեն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում պարբերաբար նկատում է, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցներն անցնում են մասնագիտական ու մարդկային բարոյական սահմանները։ Ի դեպ, Լուսինե Հակոբյանը հանրայինի «սիրելի» փաստաբանն է։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է եթեր տրամադրել նաև այլ փաստաբանների և ոչ թե հնչեցնել նույն անձանց կողմից հնչող կրկնվող մտքերը»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն