Եթե երեկվա ընդդիմությունը ոստիկանական մեքենա էր վառում, ապա այսօրվա ընդդիմությունն ասում է՝ «ոստիկանը նիկոլ չէ»․ Սենոր Հասրաթյան

article-image

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Համեմատում եմ մինչև 2018-ը և այս օրերին Հայաստանում գործող ընդդիմադիրների վարքագիծը և համոզվում, որ ինչպես իրենց առջև դրված նպատակներով, այնպես էլ դրանց հասնելու մարտավարությամբ նրանք ոչ միայն տարբեր, այլև հակաբևեռ են:

Օրինակ, եթե երեկվա ընդդիմությունը ոստիկանական մեքենա էր վառում և նիկոլի հոգին դրանից «փառավորվում» էր, ապա այսօրվա ընդդիմությունն ասում է՝ «ոստիկանը նիկոլ չէ...»

Եթե երեկ ընդդիմությունը՝ դռներ կոտրելով՝ մտնում էր ռադիոտուն, փողոցում լուսամփոփ էր ջարդում կամ ծանր հիվանդ տեղափոխող շտապ օգնության մեքենայի ճանապարհն էր փակում, ապա այսօրվա ընդդիմությունը ոչ միայն չի վնասում կամ ուժով ներխուժում որևէ պետական նշանակության օբյեկտ, այլև՝ ճանապահ փակելով հանդերձ, հոգատար վերաբերմունք է դրսևորում շտապ օգնության մեքենայով բուժհիմնարկ տեղափոխվող համաքաղաքացու հանդեպ...

Եթե երեկվա ընդդիմությունը հարձակվում էր իշխանական պատգամավորների տների վրա կամ դագաղներ ու սգո ծաղկեպսակներ էր դնում նրանց դռների առջև, ապա այսօրվա ընդդիմությունը ծայրահեղ դեպքում իշխանական պատգամավորներին և նրանց սատարողներին՝ փողոցում հանդիպելուց՝արդարացիորեն անվանակոչում է «դավաճան» կամ էլ «թրքահպատակ..․»։

Եվ, վերջապես, եթե երեկ ընդդիմության կողմից իրավապահ մարմինների հանդեպ դրսևորված իրավախախտումները (հասկացեք՝ սանձարձակությունները) գտնվում էին եվրոպական ու ամերիկյան դիվանագիտական և իրավապաշտպան կառույցների «հովանավորության» ներքո, ապա այսօր, «հակառակ օրինաչափությամբ», նույն այդ կառույցները տակավին շարունակում են հովանավորել նրան, ով ժողովրդավար չլինելով հանդերձ, կուրորեն ծառայում է իր, այլ ոչ թե սեփական ազգի շահերին...»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն