Ֆեյսբուքն արգելափակում է Մեծ Բրիտանիայի ծայրահեղ աջերի էջերը, խմբերը և առաջնորդներին. «BBC»

article-image

«BBC». Ֆեյսբուքն արգելափակել է տասներկու ծայրահեղ աջ անհատների և  կազմակերպությունների, որոնք, այսպես ասած, «ատելություն էին տարածում»։

Արգելափակվողների ցանկում են Բրիտանական ազգային կուսակցությունը և դրա նախկին առաջնորդ Նիք Գրիֆինը, Անգլիական պաշտպանական լիգան և  Ազգային ճակատը։

Ֆեյսբուքը դիմել է այդ քայլին, քանի որ այդ գործողություններում ներգրավվածները «բռնության և ատելության առաքելություն» էին ստանձնել:

«Այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք հրահրում կամ կոչ են անում մերժել այլ անձանց նրանց այս կամ այն պատկանելիության հիմքով, տեղ չունեն Ֆեյսբուքում»,- ավելացրել է սոցիալական ցանցն իր հայտարարության մեջ։

Արգելափակումը տարածվել է հետևյալ կազմակերպությունների և անհատների վրա.

  • Բրիտանական ազգային կուսակցություն և դրա նախկին առաջնորդ Նիք Գրիֆին,
  • «Բրիտանիան առաջինը» կուսակցություն, կուսակցության նախագահ Փոլ Գոլդինգ և նախկին փոխնախագահ Ջեյդա Ֆրանզեն,
  • Անգլիական պաշտպանական լիգա և դրա հիմնադիր Փոլ Ռեյ,
  • «Knights Templar International» և դրա հովանավոր Ջիմ Դոուսոն,
  • «Ազգային ճակատ» և դրա առաջնորդ Թոնի Մարտին,
  • Նեոնացիստ Ջեք Ռենշոու, որը պատրաստվում էր լեյբորիստ պատգամավորի սպանությանը։

Ֆեյսբուքի մամուլի խոսնակը նշել է, որ այդ անհատներին արգելվում է օգտվել ֆեյսբուքյան ծառայությունից, և  ավելացրել, որ այդ խմբերին և անհատներին սատարողները նույնպես  չեն օգտվի ֆեյսբուքից:

Բրիտանական պառլամենտի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Իվետ Կուպերը նշել է, որ սա առաջին անհրաժեշտ քայլն է, որը պետք է կատարվի, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ բռնության, ատելության և անօրինականության տարածումը։

Ֆեյսբուքն այս անգամ ֆեյսբուքյան համընդհանուր չափանիշները խախտողների նկատմամբ դիմել է ավելի խիստ գործողության, քան այն, որը կիրառվել էր «Բրիտանիան առաջինը» կուսակցության նկատմամբ մեկ տարի առաջ:

Այդ գործողությունները սկսել են իրականացվել Ֆեյսբուքի կողմից, այն բանից հետո, երբ սոցցանցը հայտարարեց, որ արգելափակելու է սպիտակ նացիոնալիզմի և անջատողականության քարոզը, դրա աջակցությունն ու ներկայացումը իր հիմնական հավելվածում և ինստագրամում։

Աղբյուր՝ Facebook bans UK far right groups and leaders

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն