Հայրապետյանի և Գոգյանի անփառունակ կարիերան «հեղափոխական ընտանիքում»

article-image

Վերջին շրջանում ականատես ենք լինում ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գերակտիվությանը համացանցում, որտեղ Հայրապետյանի կողմից զանազան վրդովմունքներ են հնչում ԿԳՄՍ նախարարության և նախարարի աշխատանքերի, կրթական համակարգի վերաբերյալ: Ինչպե՞ս դասավորվեց Ռուբեն Հայրապետյանի կարճատև կարիերան, որպես ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը մինչ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը՝ 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել էր Երևան քաղաքի ավագանու անդամ:

Արդեն 2018թ. դեկտեմբերի 20-ին Հայրապետյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի կողմից հովանավորչության, Հայրապետյանի երիտասարդ լինելու վերաբերյալ և այլն: Արայիկ Հարությունյանը հայտարարել էր իր անվերապահ վստահության մասին Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, քաջալերել էր վերջինիս կողմից նախատեսվող ծրագրերը: 2018թ. դեկտեմբերի 29-ին տված հարցազրույցում Հայրապետյանը վստահեցնում էր, որ ինքը և Արայիկ Հարությունյանը կյանքում հովանավորչությունից հեռու մարդիկ են, նախարարի վստահությունը պայմանավորված է բացառապես մասնագիտական որակներից ելնելով: Հայրապետյանն ընդգծել էր նաև, որ պետք է բացառել հովանավորչությունը, ընտանեվարությունն ընդհանրապես։ Հետաքրքրական է, որ սա ասել է այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որին այնքան բնորոշ է պետական ապարատում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով նշանակումներն ու հետևաբար՝ հովանավորչությունը։

Հայրապետյանի նշանակումից հետո բողոքի ալիքներ բարձրաձան կապված վերջինիս կողմից առաջ քաշած բարեփոխումների հետ: 2019 թ. կեսին արդեն ՀՊՏՀ խորհուրդը որոշեց վերակազմավորվել հիմնադրամի և դիմել լիազոր մարմնի: Նույն թվականի հուլիսի 4-ին մամուլում հայտնվեց տեղեկություն, համաձայն որի՝ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կեղծել է ատենախոսությունը: Այդ տեղեկությունից մի քանի շաբաթ անց ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դատական հայց էին ներկայացրել ընդդեմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի, ինչպես նաև՝ ի պատասխան Հայրապետյանի կողմից դասախոսների հասցեին հնչեցված վիրավորանքների, որոնց համաձայն վերջիններս անգրագետ են, դասախոսներից մեկը հայտարարեց, որ Հայրապետյանի ատենախոսությունը «copy-past» է: Այս ամենից հետո՝ մինչև օգոստոսի 16-ը, Հայրապետյանն իր ֆեյսբուքյան ստատուսներով հավաստիացնում էր, որ մինչև վերջ առաջ է գնալու: Նույն օրը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեևը, ով ներկայացնում էր ՀՊՏՀ դասախոսների շահերը, ովքեր ազատվել էին աշխատանքից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ համաձայն գործող կարգի՝ Հայրապետյանն այլևս ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար չէ: Տեղեկացրել է նաև, որ Երևան քաղաքի դատախազ  Գևորգ Բաղդասարյանին հաղորդում է ներկայացվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից՝  ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցանքների կատարման հիմքով: Քրեական գործը հետագայում կարճվեց: Վերոգրյալ զարգացումները եզրափակվեցին Հայրապետյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնկատարի պաշտոնը թողնելով: Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտոր չի նշանակվի: Հարց է առաջանում՝ ու՞ր կորավ Հարությունյանի վստահությունը Հայրապետյանի մասնագիտական որակների նկատմամբ: Ընդամենը մի քանի ամիսների տարբերությամբ Հարությունյանին այլևս դուր չէի՞ն գալիս Հայրապետյանի ներկայացրած ծրագրերը: Ինչպե՞ս ստացվեց, որ մի քանի ամիս առաջ Հարությունյանը շատ բարձր էր գնահատում Հայրապետյանի մասնագիտական որակները: Միգուցե շրջանառվող տեղեկությունները համապատասխանու՞մ էին իրականությանը և Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել էր Հարությունյանի հովանավորչությամբ, իսկ մի քանի ամիս հետո, հավանաբար, տարաձայնությունների հետևանքով նախարարը մոռացել էր Հայրապետյանի մասնագիտական որակների հանդեպ ունեցած վստահության մասին:

2019-ի օգոստոսի վերջին ԲՈԿ-ը հրապարակեց արդեն ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը: Եզրակացության մեջ մասնավորապես նշվում էր, որ  համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների: Սմբատ Գոգյանն իր մամուլի ասուլիսում նշել էր, որ Հայրապետյանի ատենախոսությունը լայնամաստշաբ արտագրություն է: Նույն Գոգյանը խոսում էր դատավոր Ազարյանի ատենախոսության արտագրած լինելու մասին: Իշխանական կողմը տևական ժամանակ դատական իշխանության նկատմամբ հակաքարոզ էր իրականացնում, վարչապետի հրահանգով պետական պաշտոնյաները դատարաններ շրջափակեցին այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց փոխել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը, կարգապահական վարույթ հարուցվեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, շխթան շարունակվեց և թիրախում հայտնվեց նաև դատավոր Արսեն Նիկողոսյանը: Տպավորություն է ստեղծվում՝ Գոգյանը այս գործընթացի մի հատվածում շարքային մասնակից էր:

Հիշեցնենք նաև, որ Սմբատ Գոգյանը ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց այս տարվա մայիսի 14-ին, որից հետո «փոխհրաձգություն» սկսվեց Արայիկ Հարությունյանի և Սմբատ Գոգյանի միջև: Ողջամտորեն օդից կախված է մնում, թե ի՞նչ տարաձայնություններ են ի հայտ եկել Հարությունյանի և Գոգյանի միջև, արդյո՞ք նեղ անձնանկան շահերն են գլուխ բարձրաձրել:

2020թ. գարնանից սկսած Հայրապետյանը սկսեց աչքի ընկնել ԿԳՄՍ նախարարության և նախարարի վերաբերյալ վրդովմունք արտահայտող գրառումներով: Արի ու տես, որ Հայրապետյանն այսքան վարաբեկվելուց հետո փորձեց պաշտպանել «հեղափոխական» արժեքները կրթության ոլորտի որոշ պատասխանատուներից՝ զգուշանալով կառավարության և վարչապետի համար բեռ դառնալուց: Այս ընթացքում բարձրաձայնել է ՀՊՏՀ-ի ռեկտորի ընտրության հետ կապված գործընթացների մասին՝ որակելով դրանք ապօրինի: Հարկ է նշել, որ  Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է եղել վեց ամսից ավելի, այնպես, ինչպես Դիանա Գալոյանն է: Դիանա Գալոյանի պաշտոնավարման հետ կապված վիճելի հարցերին դեռ առանձին կանդրադառնանք, քանի որ վերջինս առնվազն ժամկետի խախտումով է մնացել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԳՄՍ նախարարությունը և, ընդհանրապես, կրթութհան, մշակույթի, սպորտի ոլորտները վերջին երկու տարիների ընթացքում շատ են աչքի ընկնում աղմկահարույց դեպքերով: Ռուբեն Հայրապետյանը, Սմբատ Գոգյանը  և այլք իրենց տեղը չկարողացան գտնել «հեղափոխական» ընտանիքում:

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն