Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 6-9 աստիճանով

article-image

Հայաստանի տարածքում մայիսի 22-ի ցերեկը, 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-25-ն աստիճանաբար կնվազի՝ 6-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագություն:
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն