Որոնք են ադրբեջանական պրոպագանդայով զբաղված հայկական լրատվամիջոցները

article-image

Մի քանի օր է, ինչ հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանը դիմում է տարատեսակ սադրանքների: Առկա իրավիճակի ֆոնին քաղաքացիներին, այդ թվում` նաև ԶԼՄ-ներին, պատկան մարմինները շարունակաբար կոչ են անում չտարածել ադրբեջանական պրոպագանդիստական և ապատեղեկատվություն պարունակող լուրեր, չնպաստել հակառակորդի քարոզչական թեզերի տարածմանը: Չնայած բազմաթիվ հորդորներին` կան որոշ լրատվամիջոցներ, որոնք իրենց հրապարակումներով ադրբեջանական թեզերը հայկական մեդիա դաշտ են բերում:

Հատկանշական է, որ այդ լրատվամիջոցները իշխանամերձ շրջանակներից են: Խոսքը, օրինակ, վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հիմնադրած և նրա ղեակավարած «Ալիք մեդիայի» մասին է: Տեղեկացնենք, որ այս լրատվամիջոցը իր գործունեությունը ծավալում է վրացական «Բաց հասարակության հիմնադրամների» (Սորոսի հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ: Բացի «Ալիք մեդիայից»` այս օրերին ադրբեջանական պրոպագանդայի տարածելու գործին միացել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող «epress.am» լրատվականը և ԱՄՆ պետդեպարտամենտից ֆինանսավորվող «Ազատություն ռադիոկայանը»:

«Ալիք մեդիան» «Հայկական կողմի կրակոցներից ադրբեջանցի խաղաղ քաղաքացի է զոհվել. վրացական մեդիայի անդրադարձը» վերտառությամբ հրապարակում էր կատարել: «Ալիք մեդիայի» հոդվածում ադրբեջանական կողմի սադրանքները ներկայացվել են որպես «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպ»: Հղում կատարելով ադրբեջանական APA գործակալության «տեղեկատվությունը» տարածած Interpressnews-ին՝ «Ալիք մեդիան» հայտնել է, որ «հայկական կողմի հրետանային կրակի հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել»: ««Թշնամու սադրանքի զոհ է դարձել» 1944-ին ծնված տղամարդ, որը Աղդամ գյուղի բնակիչ էր»,- մեջբերել է «Ալիք մեդիան»: Համացանցում բարձրացված աղմուկից հետո լրատվականը փոխել է հոդվածի վերնագիրը:

 

Հետաքրքիր է, որ Արսեն Խառատյանը միայն ընդունել է հոդվածի վերնագրի խնդրահարույց լինելու հանգամանքը:

 

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող «epress.am»-ը մշտապես աչքի է ընկել հակահայկական նյութերի տարածմամբ:

Օրերս «epress.am»-ում հրապարակվել են «ՊՆ-ն մեղադրում է Բաքվի կոլեգաներին կենդանի վահան օգտագործելու մեջ», «Ադրբեջանը հայտնում է խաղաղ բնակչի զոհվելու մասին» և «Ադրբեջանցիների շրջանում տարածում է գտնում #եսպատերազմչեմուզում հեշթեգը» վերնագրերով և բացառապես թշնամու շահերը սպասարկող հոդվածները (1, 2, 3):

 

 

Տեղեկացնենք, որ «epress.am»-ը 2016թ. ապրիլյանի օրերին նույնպես զբաղված էր ադրբեջանական պրոպագանդայով, ապատեղեկատվության տարածմամբ, հակառուսական տրամադրությունների ձևավորմամբ: Բացի այդ, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող կայքը քարոզում էր հայ ու ադրբեջանցի զինվորների եղբայրացման հնարավորությունների մասին: Մի քանի օրինակ ներկայացնում ենք ստորև (1, 2, 3):

 

 

Հիշեցնենք, որ 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական պրոպագանդայով էր զբաղվում նաև ներկայումս ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խմբագրած «araratnews.am»-ը:

Այս օրերին ադրբեջանական պրոպագանդայի տարածմանն է լծված նաև «Ազատություն ռադիոկայանը», որը օրինակ, հղում կատարելով «Reuters» գործակալությանը՝ հրապարակել է ադրբեջանցի զինվորի թաղման կադրերը:

 

 

Ինչպես 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ այսօր վերոնշյալ լրատվականները շարունակում են իրենց հակահայկական գործելաոճը, նպաստում են ադրբեջանական թեզերի` հայկական լրատվական դաշտ ներթափանցելուն և վերջինիս պրոպագանդայի հաջողությանը: Հետաքրքիր է, թե ինչպիսին է իշխանությունների վերաբերմունքը այս դեպքում, երբ պետության «ներքին թշնամիները» իրենց իսկ թիմակիցների և համախոհների կողմից ղեկավարվող լրատվամիջոցներն են: 

AntiFake.am-ը գործընկեր ԶԼՄ-ներին կոչ է անում Հայաստանի և Արցախի համար վճռական այս օրերին հրապարակել բացառապես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունները՝ ադրբեջանական քարոզչական, մանիպուլյատիվ և կեղծ տեղեկությունների հնարավոր ծուղակներից զերծ մնալու համար։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն